LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 10/12/09
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) երեկ ուշ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գները հիմնականում աճել են:
Նիկելի գինն աճել է 2.2%-ով և կազմել 16280 դոլար, անագի գինն աճել է 0.22%-ով և կազմել 15187 դոլար, կապարի գինն աճել է 0.78%-ով և կազմել 2315 դոլար, իսկ ցինկի գներն աճել են 0.42%-ով և կազմել 2339 դոլար:
Սակարկությունների արդյունքում նվազել են միայն ալյումինի և պղնձի գները: Ալյումինի գինը նվազել է 0.02%-ով և կազմել 2167 դոլար, իսկ պղնձի գինը նվազել է 0.48%-ով և կազմել 6979 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա: