LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 12/12/09
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) երեկ ուշ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավորև մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գները հիմնականում աճել են:
Ալյումինի գինն աճել է 2.09%-ով և կազմել 2250.5 դոլար, պղնձի գինն աճել է 1.13%-ով և կազմել 6921 դոլար, անագի գինն աճել է 0.47%-ով և կազմել 15234 դոլար, կապարի գինն աճել է 1.53%-ով և կազմել 2327 դոլար, իսկ ցինկի գինն աճել է 1.48%-ով և կազմել 2333 դոլար:
Սակարկությունների արդյունքում նվազել է միայն նիկելի գինը ` 0.43%, և կազմել 16633 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա: