LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 26/12/09
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) երեկ ուշ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գները շարժվել են տարբեր ուղղություններով:
Նվազել են ալյումինի, պղնձի և ցինկի գները: Ալյումինի գինը նվազել է 2.25%-ով և կազմել 2237.5 դոլար, պղնձի գինը նվազել է 1.14%-ով և կազմել 6853 դոլար, իսկ ցինկի գինը նվազել է 0.28%-ով և կազմել 2316 դոլար:
Սակարկությունների արդյունքում աճել են նիկելի, անագի և կապարի գները: Նիկելի գինն աճել է 0.85%-ով և կազմել 16898 դոլար, անագի գինն աճել է 0.49%-ով և կազմել 15309 դոլար, իսկ կապարի գինն աճել է 0.34%-ով և կազմել 2327 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա: