COMEX – ՈՍԿՈՒ ԳԻՆՆ ԱՃԵԼ Է 24/12/09
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանի արդյունքում ԱՄՆ դոլարի փոխարժեքի հետևանքով գրանցվել է թանկարժեք մետաղների գների աճ:
Ոսկու փետրվարյան ֆյուչրսների գինն աճել է 0.72%-ով և կազմել 1094.5 դոլար, արծաթի մարտյան ֆյուչրսների գինն աճել է 1.06%-ով և կազմել 17.18 դոլար, իսկ պլատինի ապրիլ ամսի ֆյուչրսների գինն աճել է 2.14%-ով և կազմել 1432.9 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):