LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 24/12/09
Լոնդոնի մետաղների բորսայում երեկ ուշ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գրանցվել է գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գների աճ:
1%-ից ավել աճել են նիկելի և ցինկի գները: Նիկելի գինն աճել է 1.31%-ով և կազմել 18018 դոլար, իսկ ցինկի գինն աճել է 1.87%-ով և կազմել 2479.5 դոլար:
Մնացած մետաղների գներն աճել են 0-1%-ի միջակայքում: Այումինի գինն աճել է 0.38%-ով և կազմել 2254.5 դոլար, պղնձի գինն աճել է 0.65%-ով և կազմել 6953 դոլար, անագի գինն աճել է 0.18%-ով և կազմել 15909 դոլար, իսկ կապարի գինն աճել է 0.73%-ով և կազմել 2332 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա: