LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 25/12/09
Լոնդոնի մետաղների բորսայում երեկ ուշ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գները հիմնականում աճել են:
Պղնձի գինն աճել է 2.24%-ով և կազմել 7108 դոլար, նիկելի գինն աճել է 4.09%-ով և կազմել 18755 դոլար, անագի գինն աճել է 1.29%-ով և կազմել 16115 դոլար, կապարի գինն աճել է 1.33%-ով և կազմել 2363 դոլար, իսկ ցինկի գինն աճել է 2.52%-ով և կազմել 2542 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա: