ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱ – ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ 26/12/09
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` դեկտեմբերի 26-ին, կայացած առևտրային շրջանի արդյունքում կնքվել է կորպորատիվ պարտատոմսերի առ ու վաճառքի 2 գործարք:
Մեկ գործարք. «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ (CVBKB1, Bbond) 30 000 դրամ անվանական արժեքով 51 միջնաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի առ ու վաճառք: Մեկ պարտատոմսի համար միջին կշռված գինը սահմանվել է 29 680 դրամ: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 1 513 680 դրամ: Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությամբ արտահայտված միջին կշռված գինը կազմել է 11.4242%:
Երկու գործարք. «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ (ENECB1, Bbond) 50 000 դրամ անվանական արժեքով 66 անվանական զեղչատոկոսային պարտատոմսերի առ ու վաճառք: Մեկ պարտատոմսի համար միջին կշռված գինը սահմանվել է 48 641.51 դրամ: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 3 210 340 դրամ: Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությամբ արտահայտված միջին կշռված գինը կազմել է 11.4670%:
Առևտրային շրջանի արդյունքում կնքվել է նաև մեկ հասցեական գործարք:
1 գործարք – «ՎԱԼԼԵՏՏԱ» ՍՊԸ (VALTB3, Cbond) 50 000 դրամ անվանական արժեքով 63 անվանական արժեկտրոնային պարտատոմսերի առ ու վաճառք: Մեկ պարտատոմսի համար միջին կշռված գինը սահմանվել է 51 034 դրամ: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 3 215 142 դրամ: Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությամբ արտահայտված միջին կշռված գինը կազմել է 12.2728%: