LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 12/01/10
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) երեկ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գներն աճել են:
Ամենամեծ աճն արձանագրել է պղնձի գինը` 3.14%, և կազմել 7709 դոլար:
2%-ից ավել աճել են ալյումինի, անագի, կապարի և ցինկի գները: Ալյումինի գինն աճել է 2.77%-ով և կազմել 2360 դոլար, անագի գինն աճել է 2.45%-ով և կազմել 17908 դոլար, կապարի գինն աճել է 2.08%-ով և կազմել 2600 դոլար, իսկ ցինկի գինն աճել է 2.35%-ով և կազմել 2615 դոլար:
Սակարկությունների արդյունքում ամենահամեստ արդյունքն արձանագրել է նիկելի գինը, որն աճել է 1.17%-ով և կազմել 18357 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա: