
LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 14/01/10
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) երեկ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գները հիմնականում նվազել են:
Սակարկությունների արդյունքում աճել է միայն կապարի գինը` 0.78%, և կազմել 2463 դոլար: Մնացած մետաղների գները նվազել են 0-1%-ի միջակայքում:
Ալյումինի գինը նվազել է 0.46%-ով և կազմել 2287 դոլար, պղնձի գինը նվազել է 0.48%-ով և կազմել 7429 դոլար, նիկելի գինը նվազել է 0.27%-ով և կազմել 17807 դոլար, անագի գինը նվազել է 0.4%-ով և կազմել 17760 դոլար, իսկ ցինկի գինը նվազել է 0.14%-ով և կազմել 2513 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա: