Բորսաներ

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ  – ՌԵՆԵՍԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԵՐՐՈՐԴ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՇՈՒԿԱ ՍՏԵՂԾՈՂ
14/01/2010 18:03
Կիսվել

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ՌԵՆԵՍԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԵՐՐՈՐԴ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՇՈՒԿԱ ՍՏԵՂԾՈՂ

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից տեղեկացնում են, որ հունվարի 15-ից «ՌԵՆԵՍԱ» փակ բաժնետիրական ընկերությանը, որը ֆոնդային բորսայի անդամ է հանդիսանում 2002թ.-ի հունվարից, շնորհվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության պարտատոմսերի երրորդ թողարկման շուկա ստեղծողի կարգավիճակ:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, արժեկտրոնի տարեկան 10% եկամտաբերությամբ 25,000 պարտատոմսեր, որոնք ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում ցուցակվել են այս տարվա հունվարի 12-ից, ընդգրկվելով Bbond ցուցակում (ARBKB3), և ենթակա են մարման 27.06.2011թ.-ին:

Շուկա ստեղծողի կարգավիճակում ՌԵՆԵՍԱ-ն կապահովի պարտատոմսերի անընդհատ երկկողմանի գնանշումներ, երաշխավորելով երկրորդային շուկայում պարտատոմսերի իրացվելիությունը և ներդրողների համար ստեղծելով ցանկացած պահին դրանք վաճառելու կամ գնելու հնարավորություն: Հարկ է նշել, որ ՌԵՆԵՍԱ-ն շուկա ստեղծողի դերում հանդես է եկել նաև ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ պարտատոմսերի երկրորդ թողարկման համար, որը մարվել է 2009թ.-ի դեկտեմբերին: 

Հիշեցնենք, որ NASDAQ OMX-ը աշխարհի ամենախոշոր բորսայական ընկերությունն է: Այն բորսայական ծառայություններ է մատուցում և առաջատար տեխնոլոգիաներ վեց մայրցամաքներում գտնվող երկրներում, և ունենալով իր հարթակներում ցուցակված ավելի քան 3,900 ընկերություններ` առաջինն է նաև ցուցակված ընկերությունների թվով: NASDAQ OMX-ի տեխնոլոգիաները ներդրված են ավելի քան 50 երկրների 60 բորսաներում, քլիրինգային կազմակերպություններում և կենտրոնական դեպոզիտարիաներում:
2008թ.-ի հունվարին սկանդինավյան երկրներում գործող OMX բորսայական օպերատորը ձեռք է բերել Հայաստանի Ֆոնդային Բորսայի (ՀՖԲ) և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի (ՀԿԴ) բաժնետոմսերի 100%-ը: 2008թ.-ի փետրվարին NASDAQ-ի և OMX-ի միավորման արդյունքում ստեղծված NASDAQ OMX Group-ը դարձավ ՀՖԲ-ի և ՀԿԴ-ի միակ սեփականատերը:

27.01.2009թ.-ից «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի: 05.06.2009թ.-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն դարձավ «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2