
ԱՐՄԵՆԲՐՈԿ – «ՖՈՐԵՔՍ» ԵՎ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐ» ԱՆՎՃԱՐ ՍԵՄԻՆԱՐՆԵՐ
«Արմենբրոկ» ընկերությունից տեղեկացնում են «Ֆորեքս» և «Միջազգային շուկաներ» թեմաներով անվճար սեմինարների կազմակերպման մասին:
«Ֆորեքս» սեմինարը տեղի կունենա հունվարի 19-ին, իսկ «Միջազգային շուկաներ» սեմինարը` հունվարի 21-ին: Սեմինարների սկիզբը ժամը 18:30-ին: Սեմինարներին մասնակցելու համար պետք է նախապես գրանցվել` զանգահարելով 53-87-00, 52-89-86 հեռախոսահամարներով:
Սեմինարների մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ «Արմենբրոկ» ընկերության www.armenbrok.com կայքում: