ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – «ՍԻ ԷՖ ԷՖ ՍԵՐՎԻՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՀԿԴ ՀԵՏ ԿԼՈՒԾՎԻ 10 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 29.01.2010թ.-ին «ՍԻ ԷՖ ԷՖ ՍԵՐՎԻՍԻՍ» ՓԲԸ-ն դիմել է «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ին՝ վերջինիս հետ 31.07.2008թ.-ին կնքված "Արժեթղթերի (հասարակ անվանական բաժնետոմսերի) սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման պայմանագիրը» լուծելու համար:
Հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 193 հոդվածի 3-րդ կետը և Դեպոզիտարիայի «Կենտրոնացված ռեեստրի վարման և պահառության կանոնակարգ»-ի 34-րդ գլխի 34.1 կետի պահանջները, Դեպոզիտարիայից թողարկողին ռեեստրի փոխանցումն կիրականացվի Պայմանագրի դադարեցման մասին դիմումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում: