ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – «ՎԱՆՈՒՀԻ» ԲԲԸ-Ի ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿԼՈՒԾԱՐՎԻ
Հայտնում ենք, որ 08.02.2010թ.-ին «ՎԱՆՈՒՀԻ» ԲԲԸ-ն դիմել է «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ին՝ վերջինիս հետ 12.06.2001թ.-ին կնքված «Արժեթղթերի (հասարակ անվանական բաժնետոմսերի) սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման պայմանագիրը» լուծելու համար:
Հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 193 հոդվածի 3-րդ կետը և Դեպոզիտարիայի «Կենտրոնացված ռեեստրի վարման և պահառության կանոնակարգ»-ի 34-րդ գլխի 34.1 կետի պահանջները, Դեպոզիտարիայից թողարկողին ռեեստրի փոխանցումն կիրականացվի Պայմանագրի դադարեցման մասին դիմումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում: