LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 16/02/10
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) երեկ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գներն աճել են:
Ալյումինի գինն աճել է 1.50%-ով և կազմել 2069.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.22%-ով և կազմել 6863.00 դոլար, նիկելի գինն աճել է 3.10%-ով և կազմել 19078.0 դոլար, անագի գինն աճել է 1.42%-ով և կազմել 16433.0 դոլար, կապարի գինն աճել է 2.42%-ով և կազմել 2155.00 դոլար, իսկ ցինկի գինն աճել է 3.28%-ով և կազմել 2205.00 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա: