ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ԿԼՈՒԾՎԻ «ԵՐԵՎԱՆԻ ՀԱՍՏՈՑԱՇԻՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ԲԲԸ ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 12.02.2010թ.-ին «ԵՐԵՎԱՆԻ ՀԱՍՏՈՑԱՇԻՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ԲԲԸ դիմել է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ» ԲԲԸ-ին՝ վերջինիս և Թողարկողի միջև 07.08.2001թ. կնքված «Արժեթղթերի (հասարակ անվանական բաժնետոմսերի) սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման պայմանագիր»-ը լուծելու համար:
Հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 193 հոդվածի 3-րդ կետը և Դեպոզիտարիայի «Կենտրոնացված ռեեստրի վարման և պահառության կանոնակարգ»-ի 34-րդ գլխի 34.1. կետի պահանջները Դեպոզիտարիայից Թողարկողին ռեեստրի փոխանցումն կիրականացվի Պայմանագրի դադարեցման մասին դիմումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում: