
COMEX – ՈՍԿՈՒ ԳԻՆԸ ՆՎԱԶԵԼ Է 23/02/10
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանի արդյունքում թանկարժեք մետաղների գները շարժվել են տարբեր ուղղություններով:
Ոսկու ապրիլյան ֆյուչրսների գինը նվազել է 0.80%-ով և կազմել 1113.1 դոլար, արծաթի մայիս ամսի ֆյուչրսների գինն աճել է 1.09%-ով և կազմել 16.26 դոլար, իսկ պլատինի ապրիլ ամսի ֆյուչրսների գինը նվազել է 0.10%-ով և կազմել 1542.0 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):