
LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 06/03/10
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) երեկ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գները շարժվել են տարբեր ուղղություններով:
Ալյումինի գինը չի փոխվել և կրկին սահմանվել է 2238.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.41%-ով և կազմել 7506.00 դոլար, նիկելի գինը նվազել է 1.85%-ով և կազմել 22567.0 դոլար, անագի գինը նվազել է 0.69%-ով և կազմել 17535.0 դոլար, կապարի գինը նվազել է 1.17%-ով և կազմել 2204.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.47%-ով և կազմել 2284.50 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 2.38%-ով և կազմել 41000.0 դոլար, իսկ կոբալտի գինը նվազել է 2.91%-ով և կազմել 40000.0 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա: