ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱ – ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ 25/03/10
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մարտի 25-ին, կայացած առևտրային շրջանի արդյունքում կնքվել է կորպորատիվ պարտատոմսերի առ ու վաճառքի 3 գործարք:
Երկու գործարք. «ԷԼԻՏ ԳՐՈՒՊ» ՓԲԸ (ELTGB2, Bbond) 1 000 դրամ անվանական արժեքով 38 570 անվանական արժեկտրոնային պարտատոմսերի առ ու վաճառք: Մեկ պարտատոմսի համար միջին կշռված գինը սահմանվել է 1 049 դրամ: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 40 459 930 դրամ: Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությամբ արտահայտված միջին կշռված գինը կազմել է 10.5075%:
Մեկ գործարք. «ՇԵՆ ԿՈՆՑԵՌՆ» ՓԲԸ (SHNCB4, Bbond) 10 000 դրամ անվանական արժեքով 4 698 անվանական արժեկտրոնային պարտատոմսերի առ ու վաճառք: Մեկ պարտատոմսի համար միջին կշռված գինը սահմանվել է 10 485.5 դրամ: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 49 260 879 դրամ: Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությամբ արտահայտված միջին կշռված գինը կազմել է 10.0038%: