LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 30/03/10
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) երեկ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գներն աճել են:
Ալյումինի գինն աճել է 1.01%-ով և կազմել 2256.50 դոլար, պղնձի գինն աճել է 1.71%-ով և կազմել 7670.00 դոլար, նիկելի գինն աճել է 1.79%-ով և կազմել 24044.0 դոլար, անագի գինն աճել է 0.85%-ով և կազմել 17932.0 դոլար, կապարի գինն աճել է 3.15%-ով և կազմել 2191.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.81%-ով և կազմել 2310.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 1.26%-ով և կազմել 40000.0 դոլար, իսկ կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 44500.0 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա: