LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 09/04/10
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) երեկ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գները շարժվել են տարբեր ուղղություններով:
Ալյումինի գինը նվազել է 1.10%-ով և կազմել 2330.50 դոլար, պղնձի գինը նվազել է 1.33%-ով և կազմել 7842.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.81%-ով և կազմել 24461.0 դոլար, անագի գինն աճել է 0.54%-ով և կազմել 18656.0 դոլար, կապարի գինը նվազել է 1.65%-ով և կազմել 2260.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.56%-ով և կազմել 2362.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 40000.0 դոլար, իսկ կոբալտի գինն աճել է 1.11%-ով և կազմել 45500.0 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա: