Բորսաներ

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՆ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ Է ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ
03/05/2010 18:17
Կիսվել

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՆ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ Է ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ

Ապրիլի 2-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի վարկային ռեսուրսների  հարթակի մեկնարկից անցած առաջին ամսվա ընթացքում հարթակի միջոցով տրամադրված միջբանկային մեկօրյա (օվերնայթ) վարկերի ծավալը կազմել է 16.24 մլրդ ՀՀ դրամ: Ապրիլ ամսին կայացած առևտրային 21 նստաշրջանի ընթացքում կնքվել է ընդհանուր թվով 96 գործարք. այսպիսով, գործարքների օրական միջին ծավալը կազմել է 770 մլն ՀՀ դրամ, առավելագույնի` 4 մլրդ ՀՀ դրամի հասնելով ապրիլի 29-ին:  Վարկային ռեսուրսները տրամադրվել են տարեկան միջին կշռված 10.43% տոկոսադրույքով, ընդ որում ժամանակաշրջանի ընթացքում տարեկան տոկոսադրույքը տատանվել է 3%-ից մինչև 12% սահմաններում:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի վարկային հարթակում տրամադրվում են բացառապես ՀՀ դրամով վարկեր. վարկառուներն ու վարկատուներն են ՀՀ տարածքում գործող բանկերը: Մայիսի 3-ի դրությամբ բորսայի վարկային հարթակում մասնակցի կարգավիճակ է ստացել ՀՀ 21 բանկ:   

Վարկային հարթակի գործարկման պահից անցած առաջին ամսվա ընթացքում գրանցված գործարքների  ծավալները հիմք են տալիս եզրակացնելու, որ բորսայի կողմից նշված ծառայության ներդրումը ժամանակին էր և շուկայի մասնակիցների պահանջներին համապատասխան: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն լիահույս է, որ բանկերի կողմից իրենց ակտիվների և պասիվների կառավարման համակարգի շրջանակներում նշված գործիքն առավել ակտիվորեն ընդգրկելուն զուգահեռ բորսայական այս հարթակում գործունեության ծավալները կշարունակեն աճել:

Հիշեցնենք, որ NASDAQ OMX-ը աշխարհի ամենախոշոր բորսայական ընկերությունն է: Այն բորսայական ծառայություններ է մատուցում և առաջատար տեխնոլոգիաներ վեց մայրցամաքներում գտնվող երկրներում, և ունենալով իր հարթակներում ցուցակված ավելի քան 3,900 ընկերություններ` առաջինն է նաև ցուցակված ընկերությունների թվով: NASDAQ OMX-ի տեխնոլոգիաները ներդրված են ավելի քան 50 երկրների 60 բորսաներում, քլիրինգային կազմակերպություններում և կենտրոնական դեպոզիտարիաներում:

2008թ.-ի հունվարին սկանդինավյան երկրներում գործող OMX բորսայական օպերատորը ձեռք է բերել Հայաստանի Ֆոնդային Բորսայի (ՀՖԲ) և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի (ՀԿԴ) բաժնետոմսերի 100%-ը: 2008թ.-ի փետրվարին NASDAQ-ի և OMX-ի միավորման արդյունքում ստեղծված NASDAQ OMX Group-ը դարձավ ՀՖԲ-ի և ՀԿԴ-ի միակ սեփականատերը: NASDAQ OMX Group-ի մասին լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար այցելեք www.nasdaqomx.com կայքը:

27.01.2009թ.-ից «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի: 05.06.2009թ.-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն դարձավ «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը:

AMP
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11