COMEX – ՈՍԿՈՒ ԳԻՆԸ ՆՎԱԶԵԼ Է 25/11/10
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանի արդյունքում թանկարժեք մետաղների գները շարժվել են տարբեր ուղղություններով:
Ոսկու դեկտեմբեր ամսի ֆյուչրսների գինը նվազել է 0.33%-ով և կազմել 1373.00 դոլար, արծաթի դեկտեմբեր ամսի ֆյուչրսների գինը նվազել է 0.16%-ով և կազմել 27.53 դոլար, իսկ պլատինի հունվար ամսի ֆյուչրսների գինն աճել է 0.04%-ով և կազմել 1658.40 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):