ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԲՈՐՍԱՆ
Գերմանական Deutsche Boerse և ամերիկյան NYSE Euronext ընկերությունները պաշտոնապես հայտարարել են միաձուլման մասին: 2 բորսաների միավորման հետևանքով ստեղծվում է վաճառքների ծավալներով և զուտ շահույթով աշխարհի ամենախոշոր բորսան: Նորաստեղծ տրանսատլանտյան ընկերությունը կգրանցվի Նիդերլանդներում, իսկ կենտրոնակայանները կմնան Նյու-Յորքում և Ֆրանկֆուրտում:
Գործարքի համաձայն նորաստեղծ բորսայի բաժնետոմսերի 60%-ը կպատկանի Deutsche Boerse-ի բաժնետերերին, իսկ մնացած 40-ը` NYSE Euronext-ին: