COMEX – ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՃԵԼ 03/06/09
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր կայացած առևտրային շրջանի արդյունքում գրանցվել է թանկարժեք մետաղների գների աճ: Վերլուծաբանների կարծիքով սույն աճը պայմանավորված է եվրոյի նկատմամբ դոլարի փոխարժեքի անկմամբ:
Ոսկու օգոստոսյան ֆյուչրսների գինը աճել է 0.44%-ով և կազմել է 984.4 դոլար մեկ ունցիայի դիմաց: Արծաթի գինը հուլիսյան ֆյուչրսների համար աճել է 1.4%-ով և կազմել է 15.955 դոլար մեկ ունցիայի դիմաց, իսկ պլատինի գինը կրկին հուլիսյան ֆյուչրսների համար աճել է 1.9%-ով և կազմել է 1243.4 դոլար մեկ ունցիայի դիմաց: