COMEX – ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԶԳԱԼԻՈՐԵՆ ՆՎԱԶԵԼ ԵՆ 16/06/09
Այսօր գիշեր Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում կայացած առևտրային շրջանի արդյունքում գրանցվել է թանկարժեք մետաղներ գների զգալի անկում: Գների անկումը հիմնականում կապված է դոլարի փոխարժեքի աճի հետ:
Ոսկու գինը օգոստոս ամսվա ֆյուչրսների համար նվազել է 1.4%-ով և կազմել 927.5 դոլար մեկ ունցիայի դիմաց: Արծաթի հուլիսյան ֆյուչրսների գինը նվազել է 5.7%-ով և կազմել 14.03 դոլար մեկ ունցիայի դիմաց: Պլատինի գինը հուլիսյան ֆյուչրսային պայմանագրերի համար նվազել է 3.6%-ով և կազմել 1213.7 դոլար մեկ ունցիայի դիմաց: