COMEX -ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ, ՈՍԿՈՒ ԳԻՆԸ ԱՃԵԼ Է 17/06/09
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր կայացած սակարկությունների արդյունքում գրանցվել է թանկարժեք մետաղների գների աճ: Գների աճը հիմնականում կապված է ԱՄՆ դոլարի փոխարժեքի նվազման և ԱՄՆ տնտեսական որոշ ցուցանիշների հրապարակման հետ:
Առևտրային շրջանի ընթացքում ոսկու օգոստոսյան ֆյուչրսների գինը աճել է 0.5%-ով և կազմել 932.2 դոլար մեկ ունցիայի դիմաց: Արծաթի օգոստոսյան ֆյուչրսների գինը մեց ունցիայի համար աճել է 0.7%-ով և կազմել է 14.13 դոլար: Պլատինի գինը հուլիս ամսվա ֆյուչրսների համար աճել է 0.6%-ով և կազմել 1220.9 դոլար մեկ ունցիայի դիմաց: