ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱ – ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ 17/06/09
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին հայտնել են, որ այսօր` հունիսի 17-ին, կայացած առևտրային շրջանի արդյունքում կնքվել է կորպորատիվ պարտատոմսերի առ ու վաճառքի 5 գործարք:
Չորս գործարք. «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ (CVBKB1, Bbond) 30 000 դրամ անվանական արժեքով 4 715 միջնաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի առ ու վաճառք: Մեկ պարտատոմսի համար միջին կշռված գինը սահմանվել է 30 008.5 դրամ: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 141 490 082.5 դրամ: Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությամբ արտահայտված միջին կշռված գինը կազմել է 10.6401%:
Մեկ գործարք. «ԷԼԻՏ ԳՐՈՒՊ» ՓԲԸ (ELTGB1, Cbond) 1 000 դրամ անվանական արժեքով 49 անվանական արժեկտրոնային պարտատոմսերի առ ու վաճառք: Մեկ պարտատոմսի համար միջին կշռված գինը սահմանվել է 1 033.6 դրամ: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 50 646.4 դրամ: Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությամբ արտահայտված միջին կշռված գինը կազմել է 10.5057%: