COMEX – ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ 18/06/09
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանի արդյունքում գրանցվել է ոսկու գնի աճ: Աճի հիմնական պատճառ է հանդիսացել ԱՄՆ դոլարի փոխարժեքի նվազումը:
Ոսկու գինը օգոստոս ամսվա ֆյուչրսային պայմանագրերի համար աճել է 0.4%-ով և կազմել 936 դոլար մեկ ունցիայի դիմաց: Արժաթի մեկ ունցիայի գինը հուլիս ամսվա ֆյուչրսների համար աճել է 1.1%-ով և կազմել 14.28 դոլար: Պլատինի մեկ ունցիայի գինը նվազել է 1.28%-ով և հուլիսյան ֆյուչրսների համար կազմել 1205.2 դոլար: