
LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 24/06/09
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) երեկ` հունիսի 23-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գները շարժվել են տարբեր ուղղություններով: Կարելի է ասել, որ մի քանի օր տևած անկումից հետո մետաղների գները սկսում են ցույց տալ կայունացման և անգամ աճի միտումներ:
Առևտրային շրջանի արդյունքում նիկելի գինը չի փոփոխվել` 14775 դոլար: Սակարկությունների ընթացքում աճել են կապարի և ցինկի գները: Ցինկի գինը աճել է 1.20%-ով և կազմել 1539 դոլար, իսկ կապարի գինը աճել է 2.04%-ով և կազմել 1650 դոլար:
Երեք մետաղներ` ալյումինը, պղինձը և անագը, շարունակել են անկումը: Ալյումինի գինը նվազել է 1.73%-ով և կազմել 1591 դոլար: Պղնձի գինը նվազլ է 0.52%-ով և կազմել 4825 դոլար, իսկ անագի գինը նվազել է 0.82%-ով և կազմել 14530 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: