
ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ԻՆԴԵՔՍՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 24/06/09
Այսօր տեղի ունեցած առևտրային շրջանների արդյունքում ճապոնական հիմնական ինդեքսներն աճ են գրանցել: Տոկիոյում Nikkei ինդեքսն աճել է 0.43%-ով և կազմել 9590.32 կետ: Լայն սպառման շուկայի Topix ինդեքսն աճել է 0.09%-ով և կազմել 903.46 կետ: Ճապոնական յեի փոխարժեքի անկման պատճառով աճել են էլեկտրոնիկայի ոլորտը ներկայացնող արտահանող ընկերությունների արժեթղթերը: Canon Inc.-ի արժեղթղերի գինը աճել է 2.6%-ով, իսկ Olympus Corp.-ինը` 2.7%: