
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱ – ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ 24/06/09
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին հայտնել են, որ այսօր` հունիսի 24-ին, կայացած առևտրային շրջանի արդյունքում կնքվել է կորպորատիվ պարտատոմսերի առ ու վաճառքի 3 գործարք:
Մեկ գործարք. «Էյչ Էս Բի Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ (HSBCB1, Bbond) 100 000 դրամ անվանական արժեքով 40 միջնաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի առ ու վաճառք: Մեկ պարտատոմսի համար միջին կշռված գինը սահմանվել է 101 251 դրամ: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 4 050 040 դրամ: Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությամբ արտահայտված միջին կշռված գինը կազմել է 13.7607%:
Երկու գործարք. «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ (EMXGB1, Bbond) 10 000 դրամ անվանական արժեքով 10 003 անվանական արժեկտրոնային պարտատոմսերի առ ու վաճառք: Մեկ պարտատոմսի համար միջին կշռված գինը սահմանվել է 10 226.11 դրամ: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 102 291 778.33 դրամ: Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությամբ արտահայտված միջին կշռված գինը կազմել է 11.5%: