
LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 25/06/09
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) երեկ` հունիսի 24-ին, կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամսիների ֆյուչրսների գներն աճել են:
Սակարկությունների արդյունքում ամենամեծ աճը գրանցել է նիկելի գինը` 3.05%, և կազմել 15225 դոլար: 2.26%-ով աճել է ալյումինի գինը և կազմել 1627 դոլար:
1%-ից ավել աճել են պղնձի, անագի և ցինկի գները: Պղնձի գինն աճել է 1.88%-ով և կազմել 4915 դոլար, անագի գինն աճել է 1.17%-ով և կազմել 14700 դոլար: Ցինկի գինն աճել է 1.82%-ով և կազմել 1567 դոլար:
Առտրային շրջանի արդյունքում ամենափոքր աճը ցույց է տվել ցինկի գինը` 0.61%, և կազմել 1567 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: