
COMEX – ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 26/06/09
Նյու Յորքի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր կայացած առևտրային շրջանի արդյունքում գրանցվել է թանկարժեք մետաղների գների աճ:
Ոսկու գինը օգոստոսյան ֆյուչրսների համար աճել է 0.5%-ով և կազմել 939.5 դոլար, արծաթի հուլիս ամսվա ֆյուչրսների գինը աճել է 0.86%-ով և կազմել 14.03 դոլար, իսկ պլատինի գինը հուլիսյան ֆյուչրսային պայմանագրերի համար աճել է 1.84%-ով և կազմել 1167.5 դոլար:
Գների միավորը` տրոյական ունցիա (31.1 գրամ):