COMEX – ՈՍԿՈՒ ԳԻՆԸ ՆՎԱԶԵԼ Է 30/06/09
Այսօր գիշեր Նյու-Յորքի NYMEX բորսայի COMEX բորսայական հարթակում կայացած առևտրային շրջանի արդյունքում դոլարի փոխարժեքի տատանումների պատճառով թանկարժեք մետաղների գները նվազել են:
Ոսկու գինն օգոստոս ամսվա ֆյուչրսների համար նվազել է 0.3%-ով և կազմել 940.70 դոլար: Արծաթի գինը հուլիսյան ֆյուչրսների համար նվազել է 1.3%-ով և կազմել 13.847 դոլար, իսկ պլատինի հուլիսյան ֆյուչրսների գինը նվազել է 1.6%-ով և կազմել 1184.2 դոլար:
Գների միավորը` մեկ տրոյական ունցիա (31.1 գրամ):