COMEX – ՈՍԿՈՒ ԳԻՆԸ ՆՎԱԶԵԼ Է 03/07/09
Նյու-Յորքի COMEX ֆոնդային բորսայում այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանի արդյունքում ԱՄՆ դոլարի փոխարժեքի աճի հետևանքով գրանցվել է ոսկու և այլ թանկարժեք մետաղների գների անկում:
Ոսկու գինը օգոստոսյան ֆյուչրսների համար նվազել է 1.1%-ով և կազմել 931 դոլար: Արծաթի գինը սեպտեմբեր ամսվա ֆյուչրսային պայմանագրերի համար նվազել է 2.6%-ով և կազմել 13.408 դոլար: Պլատինի հոկտեմբերյան ֆյուչրսների գինը նվազել է 1%-ով և կազմել 1196.3 դոլար:
Գների միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):