COMEX – ՈՍԿՈՒ ԳԻՆԸ ՆՎԱԶԵԼ Է 07/07/09
Նյու-Յորքի NYMEX բորսայի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանի արդյունքում դոլարի փոխարժեքի աճի և նավթի գների նվազման հետևանքով կրճատվել են նաև թանկարժեք մետաղների գները:
Ոսկու գինն օգոստոսյան ֆյուչրսների համար նվազել է 0.7%-ով և կազմել 924.3 դոլար: Արծաթի գինը սեպտեմբերյան ֆյուչրսների համար նվազել է 1.3%-ով և կազմել 13.238 դոլար, իսկ պլատինի գինը հոկտեմբերյան ֆյուչրսների համար նվազել է 3.9%-ով և կազմել 1147 դոլար:
Գների միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):