LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՆՎԱԶԵԼ 07/07/09
Լոնդոնի մետաղներ բորսայում (London Metal Exchange, LME) երեկ` հուլիսի 6-ին, կայացած առևտրային շրջանի արդյունքում գունվար մետաղների առաջիկա երեք ամսիների ֆյուչրսների գները շարունակել են նվազել:
Սակարկությունների արդյունքում ամենամեծ անկումը գրանցել է նիկելի գինը` 5.65%, և կազմել 15450 դոլար:
3.09%-ով նվազել է կապարի գինը և կազմել 1662 դոլար: Ցինկի գինը նվազել է 2.94%-ով և կազմել 1520 դոլար: Պղնձի գինը նվազել է 2.78%-ով և կազմել 4891 դոլար, իսկ ալյումինի գինը նվազել է 2.31%-ով և կազմել 1585 դոլար:
Առևտրային շրջանի ընթացքում ամենաքիչը նվազել է անագի գինը` 0.46%, և կազմել 14205 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: