COMEX – ՈՍԿԻՆ ԹԱՆԿԱՑԱՎ 10/07/09
Նյու-Յորքի NYMEX բորսայի COMEX մետաղների բորսայական հարթակում այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանի արդյունքում դոլարի փոխարժեքի անկման հետևանքով գրանցվել է թանկարժեք մետաղների գների աճ:
Ոսկու գինն օգոստոսյան ֆյուչրսների համար աճել է 0.76%-ով և կազմել 916.2 դոլար: Արծաթի գինը սեպտեմբերյան ֆյուչրսային պայմանագրերի համար աճել է 0.62%-ով և կազմել 12.94 դոլար: Պլատինի գինը հոկտեմբեր ամսվա ֆյուչրսների համար աճել է 0.79%-ով և կազմել 1110.5 դոլար:
Գների միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):