LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՆՎԱԶԵԼ ԵՆ 11/07/09
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) երեկ` հուլիսի 10-ին, կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամսիների ֆյուչրսների գները հիմնականում նվազել են:
Առևտրային շրջանի արդյունքում աճել է միայն պղնձի գինը` 0.1%, և կազմել 4830 դոլար:
Ամենամեծ անկում գրանցել է անագի գինը` 6.81%, և կազմել 12325 դոլար, իսկ նիկելի գինը նվազել է 3.32%-ով և կազմել 14575 դոլար:
Ալյումինի գինը նվազել է 0.35%-ով և կազմել 1565.5 դոլար, կապարի գինը նվազել է 0.37%-ով և կազմել 1615 դոլար, իսկ ցինկի գինը նվազել է 0.99%-ով և կազմել 1493 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: