COMEX – ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 15/07/09
Նյու-Յորքի Comex բորսայական հարթակում այսօր գիշեր տեղի ունեցած առևտրային շրջանի արդյունքում գրանցվել է թանկարժեք մետաղների ֆյուչրսների գների աճ:
Ոսկու գինն օգոստոսյան ֆյուչրսների համար աճել է 0.03%-ով և կազմել 922.8 դոլար: Արծաթի գինը սեպտեմբերյան ֆյուչրսների համար աճել է 0.55%-ով և կազմել 12.86 դոլար: Պլատինի գինը հոկտեմբերյան ֆյուչրսային պայմանագրերի համար աճել է 1.59%-ով և կազմել 1135.1 դոլար:
Գների միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):