LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԿՏՐՈՒԿ ԱՃԵԼ ԵՆ 16/07/09
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) երեկ` հունիսի 15-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գրանցվել է գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գների աճ: Վերլուծաբանների կարծիքով այս կերպ գունավոր մետաղների շուկան արձագանքել է նավթի գների և ֆոնդային շուկաներում արձանագրված աճին:
3%-ից ավել աճել են միանգամից 4 մետաղների գներ: Ալումինի գինն աճել է 3.45%-ով և կազմել 1649 դոլար, պղնձի գինն աճել է 3.87%-ով և կազմել 5175 դոլար, կապարի գինն աճել է 3.83%-ով և կազմել 1635 դոլար, իսկ ցինկի գինն աճել է 3.32%-ով և կազմել 1540 դոլար:
Առևտրային շրջանի արդյունքում նիկելի գինն աճել է 2.81%-ով և կազմել 15910 դոլար, իսկ օրվա ամենափոքր աճը արձանագրել է անագի գինը` 1.73%, և կազմել 13225 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: