ՓԵՏՐՎԱՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ՈՒԿՐԱԻՆԱ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 153 ԱՆԳԱՄ
2010 թվականի փետրվար ամսվա արդյունքներով Ադրբեջանից Ուկրաինա արտահանման համախառն ծավալներն աճել են շուրջ 153 անգամ: Պաշտոնական կանխատեսումների համաձայն` այս երկու երկրների միջև առևտրաշրջանառության նման ծավալների պահպանման դեպքում տարեվերջին առևտրաշրջանառության ծավալը կարող է հասնել 1,5 մլրդ դոլարի:
Նշենք, որ 2009 թվականի արդյունքներով Ադրբեջանի և Ուկրաինայի միջև առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը կազմել էր 829,4 մլն դոլար, ընդ որում Ուկրաինայից Ադրբեջան արտահանման ծավալները կազմել էին 546 մլն դոլար, իսկ Ադրբեջանի Ուկրաինա` 282 մլն դոլար: