COMEX – ՈՍԿՈՒ ԳԻՆԸ ՆՎԱԶԵԼ Է 01/10/10
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանի արդյունքում թանկարժեք մետաղների գները շարժվել են տարբեր ուղղություններով:
Ոսկու դեկտեմբեր ամսի ֆյուչրսների գինը նվազել է 0.05%-ով և կազմել 1309.60 դոլար, արծաթի դեկտեմբեր ամսի ֆյուչրսների գինը նվազել է 0.60%-ով և կազմել 21.82 դոլար, իսկ պլատինի հունվար ամսի ֆյուչրսների գինն աճել է 0.12%-ով և կազմել 1658.60 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):