COMEX – ՈՍԿՈՒ ԳԻՆԸ ՆՎԱԶԵԼ Է 08/10/10
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանի արդյունքում թանկարժեք մետաղների գները շարժվել են տարբեր ուղղություններով:
Ոսկու դեկտեմբեր ամսի ֆյուչրսների գինը նվազել է 0.02%-ով և կազմել 1334.70 դոլար, արծաթի դեկտեմբեր ամսի ֆյուչրսների գինն աճել է 0.03%-ով և կազմել 22.59 դոլար, իսկ պլատինի հունվար ամսի ֆյուչրսների գինը նվազել է 0.41%-ով և կազմել 1698.00 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):