COMEX – ՈՍԿՈՒ ԳԻՆԸ ՆՎԱԶԵԼ Է 09/09/10
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանի արդյունքում թանկարժեք մետաղների գները շարժվել են տարբեր ուղղություններով:
Ոսկու սեպտեմբեր ամսի ֆյուչրսների գինը նվազել է 0.14%-ով և կազմել 1255.60 դոլար, արծաթի սեպտեմբեր ամսի ֆյուչրսների գինն աճել է 0.45%-ով և կազմել 19.98 դոլար, իսկ պլատինի սեպտեմբեր ամսի ֆյուչրսների գինն աճել է 0.38%-ով և կազմել 1562.20 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):