COMEX – ՈՍԿՈՒ ԳԻՆԸ ՆՎԱԶԵԼ Է 11/05/10
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանի արդյունքում թանկարժեք մետաղների գները շարժվել են տարբեր ուղղություններով:
Ոսկու մայիսյան ֆյուչրսների գինը նվազել է 0.79%-ով և կազմել 1200.40 դոլար, արծաթի մայիսյան ամսի ֆյուչրսների գինն աճել է 0.55%-ով և կազմել 18.53 դոլար, իսկ պլատինի մայիսյան ամսի ֆյուչրսների գինն աճել է 1.60%-ով և կազմել 1691.50 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):