COMEX – ՈՍԿՈՒ ԳԻՆՆ ԱՃԵԼ Է 11/10/10
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում հոկտեմբերի 8-ին ավարտված առևտրային շրջանի արդյունքում թանկարժեք մետաղների գները շարժվել են տարբեր ուղղություններով:
Ոսկու դեկտեմբեր ամսի ֆյուչրսների գինն աճել է 0.55%-ով և կազմել 1352.70 դոլար, արծաթի դեկտեմբեր ամսի ֆյուչրսների գինն աճել է 1.30%-ով և կազմել 23.40 դոլար, իսկ պլատինի հունվար ամսի ֆյուչրսների գինը նվազել է 0.05%-ով և կազմել 1707.80 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):