COMEX – ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ 12/06/09
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր տեղի ունեցած առևտրային շրջանի արդյունքում գրանցվել է ոսկու գնի աճ: Սույն աճը կապված է ԱՄՆ դոլարի փոխարժեքի անկման հետ:
Ոսկու գինը օգոստոսյան ֆյուչրսների համար աճել է 0.8%-ով և կազմել է 962 դոլար մեկ ունցիայի դիմաց: Արծաթի գինը հուլիս ամսվա ֆյուչրսների համար աճել է 1.7%-ով և կազմել է 15.49 դոլար մեկ ունցիայի դիմաց: Պլատինի գինը նվազել է 0.1%-ով և կազմել է 1273.1 դոլար մեկ ունցիայի դիմաց: