COMEX – ՈՍԿՈՒ ԳԻՆԸ ՆՎԱԶԵԼ Է 24/07/10
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանի արդյունքում թանկարժեք մետաղների գները շարժվել են տարբեր ուղղություններով:
Ոսկու հուլիս ամսի ֆյուչրսների գինը նվազել է 0.65%-ով և կազմել 1187.70 դոլար, արծաթի հուլիս ամսի ֆյուչրսների գինը նվազել է 0.10%-ով և կազմել 18.10 դոլար, իսկ պլատինի հուլիս ամսի ֆյուչրսների գինն աճել է 0.87%-ով և կազմել 1538.70 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):