COMEX – ՈՍԿՈՒ ԳԻՆԸ ՆՎԱԶԵԼ Է 27/04/11
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանի արդյունքում թանկարժեք մետաղների գները շարժվել են տարբեր ուղղություններով:
Ոսկու հունիս ամսի ֆյուչրսների գինը նվազել է 0.56%-ով և կազմել 1503.50 դոլար, արծաթի մայիս ամսի ֆյուչրսների գինն աճել է 2.78%-ով և կազմել 45.05 դոլար, իսկ պլատինի հուլիս ամսի ֆյուչրսների գինը նվազել է 1.24%-ով և կազմել 1805.40 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):